Գլխավոր Իրավական Լրահոս 

Նարեկ Մալյանի գործով դատական նիստը հետաձգվեց

analitik.am

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում պետք է քննվեր քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի վերաբերյալ արդարացման դատավճռի դեմ դատախազի ներկայացրած վերաքննիչ բողոքը («Չաուշեսկուների» գործը): Նիստը հետաձգվեց:

Լրագրողների հետ զրույցում Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը հայտնեց, որ նիստը հետաձգվեց տեխնիկական պատճառներով. «Դատավորներից մեկը գտնվում է պարտադիր դասընթացում: Բացի դրանից, կարծեմ ինչ-որ տեխնիկական խնդիր կար Նարեկին բերելու հարցում: Բայց դա կապ չունի, քանի որ դատարանը չկար, նիստը չէր կարող տեղի ունենալ: Այն հետաձգվեց նոյեմբերի 28-ն»:

Խոսելով Մալյանի ինքնազգացողության, առողջական վիճակի մասին՝ Աթանեսյանն ասաց՝ իր իմանալով՝ շատ լավ է:

Ինչ վերաբերում է կոնկրետ գործին, Աթանեսյանի խոսքերով, գործող Գլխավոր դատախազի պաշտոնավարման պայմաններում դատախազությունը դարձել է անիմաստ վերաքննիչ, վճռաբեկ բողոք տանող հիմնարկ. «Կապ չունի գործի հանգամանքները, անպայման բողոք են ներկայացնում: Մի բացառություն կա՝ Ռեստարտի գործով բողոք չէին ներկայացրել՝ էլի Նարեկի հետ կապված: Մնացած ամեն ինչով ներկայացնում են»:

Նույն շարքից