Գլխավոր Լրահոս Քաղաքականություն 

ՔՊ-ն ու Հանրապետությունը հուշագիր ստորագրեցին. Երևանը կկառավարեն միասին

analitik.am

ՔՊ ու Հանրապետություն խմբակցությունները որոշել են հուշագիր կնքել: Այս մասին քիչ առաջ ասուլիսի ժամանակ ասաց Տիգրան Ավինյանը:

Երևանի նորընտիր քաղաքապետ Ավինյանի խոսքերով, հուշագիրը նշանակում է, որ մայրաքաղաքի կառավարումը ՔՊ-ն ու Հանրապետությունը իրականցնելու են միասին, դա նշանակում է, որ գործադիրում նշանակումները ևս իրականացվելու են միասին ու փոխհամաձայնեցված:

Ավինյանը չպատասխանեց հարցին՝ արդյո՞ք դա նշանակում է, որ Հանրապետություն կուսակցությունն ունենալու է փոխքաղաքապետի պաշտոն:

Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանը քաղաքապետ ընտրվեց հենց Հանրապետություն կուսակցության շնորհիվ:

Նույն շարքից