Բարի օր Լրահոս Քաղաքականություն 

Սաակաշվիլին Հայաստանի համար խիստ վտանգավոր առաջարկ է արել Երևանին ու Բաքվին

analitik.am

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Հայաստանի համար վտանգավոր առաջարկ է արել Երևանին ու Բաքվին Ադրբեջանի և Նախիջևանի կապը ապահովելու համար:

Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները ոչ մեկ անգամ են հայտնեl, որ պատրաստ են ապահովել այդ կապը, սակայն դա պետք է լինի միջազգայնորեն ընդունված նորմերի համաձայն:

Սաակաշվիլին իր հերթին առաջարկում է այստեղ կիրառել Ուկրաինայի ու Մոլդովայի փորձը: Նա մասնավորապես առաջարկում է Հայաստանին իր հարավային տարածքները վարձակալության տալ Ադրբեջանին, որպեսզի Բաքուն կարողանա կապ ունենալ Նախիջևանի հետ: Սաակաշվիլիի առաջարկի ամենավտանգավոր հատվածը թերևս այն է, որ նրա կարծիքով այդ տարածքը պետք է լինի ադրբեջանցի սահմանապահների վերահսկողության ներքո:

Նույն շարքից