Բարի օր Լրահոս Հասարակություն 

Միջադեպ ենք ունեցել Մետրոպոլիտենում՝ բարեբախտաբար առանց զոհերի, շատ վտանգավոր իրավիճակում ենք գտնվում. Տիգրան Ավինյան

analitik.am

Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե ինչ վիճակում է գտնվում Երևանի Մետրոպոլիտենի ֆինանսավորման հարցը: Նրան զեկուցեցին, որ նախորդ շաբաթ էլ չի եղել, հույս կա, որ այս շաբաթ կլինի:

Ավինյանին զեկուցեցին, որ այս վիճակը տևում է 6-7 ամսից ավել:

Նրան ասացին, որ ներկայացրել են 32 հատ անվազույգերի և 4 կմ ռելսի հետ կապված գումարի հարց: Խոսքը վերաբերում է 600 միլիոն դրամի: Մետրոպոլիտենն այս հարցը ներկայացրել է 4-5 անգամ, սակայն այն դեռ չի հաստատվել: Դիտողությունը միան ֆիննախի կողմից է: Նշվում է, որ այն հաշվարկվել է 2024 թվականի բյուջեում:

«Ես ուզում եմ բոլորիդ ուշադրությունը սևեռել, քանի որ մենք ունեցել ենք մի հատ միջադեպ Մետրոպոլիտենում՝ բարեբախտաբար առանց զոհերի: Պարոն Փամբուխչյան, խնդրում եմ աշխատեք, որպեսզի նախագիծը հնարավորինս սեղմ ժամկետներում ընդունվի, որովհետև իրապես շատ վտանգավոր իրավիճակում ենք գտնվում ու բյուրակրատական անիմաստ ձգձգումները հավելյալ ռիսկեր են առաջացնում: Այս ծրագիրն ամենահրատապներից մեկն է ՀՀ-ում»,-ասաց Ավինյանը:

Նույն շարքից