Բարի օր Լրահոս Հասարակություն 

Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ու խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են. Նիկոլ Փաշինյանն ասաց, թե որոնք են դրանք

analitik.am

Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ու խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են: Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց՝ եթե կողմերը մնում հավատարիմ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության ու հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական:

Այս սկզբունքներն են՝ ՀՀ-ն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ այն ըմբռնմամբ, որ ՀՀ-ն 29,800 քռ/կմ է, Ադրբջանի՝ 86,600 քռ/կմ, կողմերը համաձայնվում են դելիմիտացիա իրականացնել Ալմաթիի հռչակագրի հիման վրա և բացվում են տարածաշրջանային կոմունիկացիաները կողմերի ինքնիշխանության, իրավազորության հիման վրա, տարածաշրջանային կոմունիկացիաները գործելու են փոխադարձության ու հավասարության հիմունքներով:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս երեք սկզբունքին գումարվում է ևս մեկ հմնարար հանգամանք՝ կողմերը հրաժարվում են ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից:

Նույն շարքից