Լրահոս Միջազգային 

Իրանը ծովային ականներ հայտնաբերող և վնասազերծող ստորջրյա դրոն է ներկայացրել

analitik.am

Իրանի ռազմածովային ուժերը ներկայացրել են ստորջրյա դրոն, որը կարող է հայտնաբերել և վնասազերծել ծովային ականները:

Ինչպես հայտնում է «Tasnim», գործակալությունը, նորույթը ներկայացվել է Իրանի ռազմածովային ուժերի նվաճումների ցուցահանդեսի ժամանակ:

Ստորջրյա սարքը կարող է աշխատել 24 ժամ շարունակ և սուզվել մինչև 200 մետր: Քանի որ Պարսից ծոցը համեմատաբար խորը չէ, ականներ կարող են տեղադրվել 10–50 մետր խորության վրա, և դրանք կարող են լուրջ վնաս հասցնել նավերին:

Նույն շարքից