Լրահոս Միջազգային 

Լավրովն ու Աբդոլլահիանը պայմանավորվել են արագացնել միջպետական «մեծ» պայմանագրի համաձայնեցումը

analitik.am

Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը երեկ հեռախոսազրույց են ունեցել, անդրադարձել դեկտեմբերի 7-ին Մոսկվայում կայացած երկու երկրների նախագահների բանակցությունների արդյունքների զարգացմանն առնչվող հարցերի:

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել արագացնել նոր «մեծ» միջպետական պայմանագրի համաձայնեցման աշխատանքը:

«Առանձին անդրադարձ է եղել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում առկա իրավիճակին։ Կողմերը մտահոգություն են հայտնել Գազայի հատվածում հումանիտար իրադրության վատթարացման և շարունակվող էսկալացիայի կապակցությամբ։ Շեշտվել է կրակի անհապաղ դադարեցման և տուժած քաղաքացիական բնակչությանը հրատապ օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև այդ նպատակով ՄԱԿ-ի հեղինակության մոբիլիզացման կարևորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նույն շարքից