Լրահոս Միջազգային 

Էկվադորում առեւանգել են Մեծ Բրիտանիայի պատվավոր հյուպատոսին

analitik.am

Էկվադորում առեւանգել են Գուայաքիլում Մեծ Բրիտանիայի պատվավոր հյուպատոս Քոլին Արմսթրոնգին: Այս մասին գրում է El Universal թերթը։

Լրագրողների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան, Էկվադորի Լոս Ռիոս նահանգում։ Իր հերթին Էկվադորի ոստիկանությունը սոցցանցերում հայտնել է, որ «ենթադրյալ հանցագործության կապակցությամբ Էկվադորի ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումները քննչական միջոցառումներ են անցկացնում»:

Ինչպես ճշտել Է թերթը, հյուպատոսի հետ միասին առեւանգվել է եւս մեկ մարդ:

Նույն շարքից