Լրահոս Միջազգային 

Ալիևը Լուկաշենկոյին հրավիրել է այցելել Բաքու

analitik.am

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հրավիրել է այցելել Բաքու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Բելտա» գործակալությունը:

«Սպասում ենք Ադրբեջանում», - Ալիևի խոսքերն է մեջբերում Բելտա գործակալությունը:

Քննարկվել է նաև միջազգային օրակարգը, Ադրբեջանի ղեկավարը մանրամասն տեղեկացրել է Կովկասում տիրող իրավիճակի մասին:

Ադրբեջանի և Բելառուսի ղեկավարների հանդիպումը կայացել է Սանկտ Պետերբուրգում, որտեղ նրանք ժամանել են ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու համար:

Նույն շարքից