Լրահոս Միջազգային 

Իրանցի սահմանապահները ծովահենների են ձերբակալել Հորմուզի նեղուցում

analitik.am

Իրանի Հորմոզգան նահանգի սահմանապահները զինվորական համազգեստով երկու ծովահենների են ձերբակալել Հորմուզի նեղուցում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է  IRNA գործակալությունը։

Ըստ գործակալության տեղեկատվության՝ սահմանապահները Լարեկ կղզու շրջակայքում պարեկության ժամանակ հայտնաբերել են կասկածելի մոտորանավակ, որում եղել են նախկինում ծովահենությամբ զբաղված երկու իրանցիներ։ Խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է զենք։

Նույն շարքից