Լրահոս Միջազգային 

Ղազախստանում դադարեցրել են ռուսական մի քանի հեռուստաալիքների հեռարձակումը

analitik.am

Ղազախստանում դադարեցրել են ռուսական մի քանի հեռուստաալիքների 
հեռարձակումը

Ղազախստանում վճարովի արբանյակային և ինտերնետային հեռուստատեսության օպերատոր TVCOM-ը ցանցից բացառել է մի շարք ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

«Տեղեկատվական օրակարգ ունեցող ալիքների թվաքանակի կրճատման շրջանակներում որոշում է ընդունվել «Առաջին ալիք․ համաշխարհային ցանց Ղազախստան» ՍՊԸ-ի թվային հեռուստաընտանիքի ալիքները արբանյակային հեռուստատեսության և ինտերնետային հեռուստատեսության հեռարձակման ցանցից բացառելու վերաբերյալ: Կդադարեցվի «ԱՊՀ-ի առաջին ալիք», «Պոյեխալի», «Վրեմյա. դալյոկոյե ի բլիզկոյե», «Դոմ կինո», «Տելեկաֆե», «Դոմ կինո Պրեմիում», «Մուզիկա Պեռվոգո», «Պոբեդա», «Կարուսել», «Բոբյոր», «О!» հեռուստաալիքների հեռարձակումը», - ասվում է հեռուստաօպերատորի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ պլանավորվում է աստիճանաբար կրճատել «նորությունների տեղեկատվական նարատիվով օտարերկրյա հեռուստաալիքների բաժինը` դրանք փոխարինելով ժամանցային, ֆիլմային և ճանաչողական բնույթի ռեյտինգային հեռուստաալիքներով, այդ թվում՝ ղազախական»։

Նույն շարքից