Գլխավոր Լրահոս Հասարակություն 

Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Ծնունդը (տեսանյութ)

analitik.am

Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է տարվա հինգ տաղավար տոներից առաջինը՝   Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը։  Այս տոնը Հիսուսի  Ծննդյան և մկրտության հիշատակումն է:

Եթե Քրիստոս մարմնակերպ չծնվեր, ապա չէր մկրտվի, ուրեմն չէր լինի Աստվածհայտնության տոնը։ Նույն օրը նշվող Մկրտության տոնը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը, որը  մեղքի մահն է և հոգու վերածնունդը։

Հենց մկրտության ժամանակ է, որ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը», և Սուրբ Հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Տեղի է ունենում երկրորդ աստվածահայտնությունը: Քրիստոս իր մկրտությամբ օրինակ տվեց. Ինչպես ինքը մկրտվեց, այնպես էլ բոլոր նրա հետևորդները պետք է մկրտվեն: Նա իր մկրտությամբ սրբագործեց և օրհնեց այն ջուրը, որ պետք է ծառայեր մարդու փրկչական մկրտության համար: Այդ նույն մկրտությամբ Հիսուս բացեց երկնային հավիտենականության դռները, քանի որ մկրտությունը «մեղքի մահն է և հոգու վերածնունդը» (Սբ. Կյուրեղ Երուսաղեմացի):

Այսպիսով, Քրիստոսի Ծննդյան և Մկրտության միջոցով հաստատված երկու Հայտնությունները Հայ Առաքելական եկեղեցում տոնում են միասին` հունվարի 6-ին:

Սուրբ Ծնունդը  մեծ շուքով նշում են աշխարհի բոլոր քրիստոնյաները դեկտեմբերի վերջին:  Հայ Առաքելական եկեղեցին, մնալով իր ավանդությանը հավատարիմ, տոնը սկսում է հունվարի 5-ին Ճրագալույցի սուրբ պատարագով։

Բոլոր եկեղեցիներում երեկոյան մատուցվում է Ճրագալույցի սուրբ պատարագ:  «Ճրագալույցի պատարագ տարվա ընթացքում մատուցվում է երկու անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին։ Ճրագալույց նշանակում է ճրագ՝ մոմ, վառել:   Պատարագի ժամանակ քահանան  ավետում է Քրիստոսի ծննդյան ավետիսը՝ արտասանելով․  Քրիստոս ծնավ և հայտնեցավ․․․․․»։

Նույն շարքից