Լրահոս Միջազգային 

Թուրքիայի տրանսպորտի նախարարությունում հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը» կստեղծվի 2028 թվականին

analitik.am

2028 թվականին նախատեսվում է վերջակետ դնել Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի անցկացման հարցում, որը պետք է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը միացնի Ադրբեջանի հիմնական հատվածին, իսկ դրա հետ մեկտեղ դառնա շատ կարևոր տրանսպորտային գիծ Ասիայի և Եվրոպայի միջև։ Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

«Զանգեզուրի միջանցքի ադրբեջանական հատվածը, որն սկսվում է Բաքվից մինչև Հորադիզ, մոտենում է ավարտին։ Միջանցքի թուրքական հատվածի երկարությունը կազմում է 224 կմ: Ընդհանուր առմամբ այդ միջանցքի ստեղծման ողջ գործընթացը կտեւի հինգ տարի: Այսինքն՝ կարծում եմ, որ 2028 թվականին մենք ամբողջությամբ կավարտենք բոլոր աշխատանքները"», – պարզաբանել է նա։

Նրա խոսքով՝ շինարարական աշխատանքներն ընթանում են Հորադիզից մինչև Օրդուբադ հատվածում, բացառությամբ այն հատվածի, որն անցնում է Հայաստանի տարածքով։

«Կպահանջվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Թուրքիայի հետ կապող գոյություն ունեցող ճանապարհի վերակառուցում՝ մոտ 100 կմ երկարությամբ: դրա շարունակությունը կլինի Իգդիր-Կարս երկաթուղին, որով մրցութային ընթացակարգերն արդեն իրականացվել են, շինարարությունը սկսում ենք այս տարի», – ուշադրություն է հրավիրել Ուրալօղլուն:

Միևնույն ժամանակ, նա նշել է, թե վերջին շրջանում Հայաստանի կողմից դրական ազդակներ են հնչել միջանցքի վերաբերյալ:

Նույն շարքից