Հասարակություն 

Գավառում և Սևանում թույլ ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

analitik.am

Возможно, это изображение туман и дорога

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են․

«Հունվարի 9-ին՝ ժամը 20։30-ի դրությամբ, Գավառի և Սևանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նույն շարքից