Լրահոս Միջազգային 

Հուսիները կշարունակեն գրոհել Կարմիր ծովի նավերը․ «Անսար Ալլահ» շարժման ներկայացուցիչ

analitik.am

Հուսիները կշարունակեն գրոհել Կարմիր ծովի նավերը՝ չնայած Եմենում գրոհայինների դիրքերին ԱՄՆ-ի և դաշնակիցների հարվածներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Sky News Arabia-ն, այս մասին հայտարարել է «Անսար Ալլահ» շարժման ներկայացուցիչ Մուհամեդ Աբդել Սալամը։

Սալամը Եմենի ուղղությամբ հարվածներն անվանել է «չարդարացված ամերիկա-բրիտանական ագրեսիա», որի նպատակն է «դադարեցնել Եմենի գործողությունները Գազայի հատվածին աջակցելու համար»:

«Անսար Ալլահ»-ի ներկայացուցչի խոսքով՝ Կարմիր ծովում հուսիների հարձակումներն ուղղված են եղել միայն նավերի վրա, որոնք կամ պատկանում են Իսրայելին, կամ ուղղվում են «գրավյալ տարածքների նավահանգիստներ»:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

Նույն շարքից