Գլխավոր Քաղաքականություն 

Բաքուն պատրաստ է Երևանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրել Ռուսաստանի տարածքում, Երևանի դիրքորոշումն անհայտ է. Լավրով

analitik.am

Բաքուն պատրաստ է Երևանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել Ռուսաստանի տարածքում, Երևանի դիրքորոշումն անհայտ է, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Փաստ է, որ արևմտյան գործընկերները ցանկանում են, որ խաղաղության պայմանագիրը (Հայաստանի և Ադրբեջանի միջև) կնքվի միայն իրենց տարածքում։ Փաստ է նաև այն, որ Ադրբեջանը պատրաստ է այն ստորագրել Ռուսաստանի տարածքում, որտեղ, ըստ էության, սկսվել են հակամարտությունը դադարեցնելու և բոլոր հարցերի լուծման համար փոխգործակցության մի ամբողջ համակարգ կառուցելու ջանքերը։ Ես չգիտեմ, թե որքանով է Երևանը պատրաստ դրան, թեև համապատասխան ազդակներ վաղուց են ուղարկվել Հայաստանի մայրաքաղաք»,- իր ասուլիսում ասել է Լավրովը։

Նույն շարքից