Լրահոս Միջազգային 

Էրդողանի և Ռայիսիի բանակցությունները տևել են 2 ժան

analitik.am

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա: Նրան «Աքսարայ» պալատում դիմավորել է Էրդողանը։

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել են Իրանի և Թուրքիայի նախագահների երկկողմ առանձնազրույցները: Անկարայում Իրանի և Թուրքիայի նախագահներ Իբրահիմ Ռայիսիի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի երկկողմ բանակցությունները տևել են ավելի քան երկու ժամ:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի ընթացիկ հարցեր, մասնավորապես՝ Գազայի հատվածում տիրող իրավիճակը։

Երկկողմ հանդիպումից հետո սպասվում է բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 8-րդ նիստի անցկացումը՝ երկու նախագահների մասնակցությամբ:

Նույն շարքից