Գլխավոր Լրահոս Քաղաքականություն 

Ի՞նչ են պայմանավորվել Բաքուն և Թեհրանն Արաքս գետի հարցով

analitik.am

Իրանի և Ադրբեջանի փորձագետներն ու մասնագետները պայմանավորվել են առաջիկա մեկ ամսվա ընթացքում Արաքս գետում հիդրոմետրիկ կայանների տեղադրման վայրի որոշման ժամանակացույցի պատրաստման հարցի շուրջ։

Այդ մասին հայտնում է Pars Today-ը։

Իրանի և Ադրբեջանի փորձագետներն ու մասնագետները սահմանապահների ներկայությամբ կայացած երկօրյա հանդիպմանը, ուսումնասիրելով Խոդաֆարին և Քիզ քալասի ամբարտակներում հիդրոմետրիկ կայանների դիրքը, քննարկել են Արաքս գետի հիդրոմետրիկ կայանների տեղադրման վայրի որոշման, ինչպես նաև երկու երկրների միջև Քալալեհ-Աղբանդ համատեղ կամրջի ընդհանուր տարածքի կառուցման հարցերը։

Նշվում է, որ Արաքս գետի վրա հիդրոմետ կայանների կառուցումը արդյունավետ դեր կխաղա Արաքս գետի ջրային ռեսուրսների և սպառման պլանավորման գործում։

Երկու երկրի միջև ռազմավարական կամրջի իրականացումը սահմանին և միջազգային ճանապարհների ներդրումը Իրանի և Ադրբեջանի միջև այս կամրջի երկու կողմերում, կդյուրացնի ցամաքային երթևեկությունը Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Եվրոպայի միջև, հավելում է պարբերականը։

Նույն շարքից