Լրահոս Պատահարներ 

Սահմանախախտ Չեխիայի քաղաքացին «ԵՄ առաքելության լրտես»՝ ադրբեջանական ԶԼՄ-ներում

analitik.am

Ադրբեջանի և Հայաստանի «պայմանական» սահմանին ձերբակալվել է Չեխիայի քաղաքացի, ով փորձել է հայկական կողմից Ադրբեջան մտնել, պնդում է ադրբեջանական Minval լրատվամիջոցը։

Ներկայումս Բաքուն «հետաքննություն է անցկացնում և պարզում բոլոր հանգամանքները»։

«Սակայն լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ այս քաղաքացին եղել է գործակալ և լրտեսական առաքելություն է կատարել։ Հատկանշական է նաև, որ վերոնշյալ Չեխիայի քաղաքացին առանց որևէ խնդրի շրջել է ականապատ դաշտերով և անցել հայկական դիրքերը։

Կան նաև լուրջ հիմքեր ենթադրելու, որ այս քաղաքացին կարող էր հետախուզական առաքելություն իրականացնել ԵՄ առաքելության համար արդեն իսկ Ադրբեջանի տարածքում։ Եվ Ֆրանսիան, ըստ երևույթին, կանգնած է այս վտանգավոր խաղերի հետևում»,- շարունակում է Minval զարգացնել դավադրության իր «փայլուն» տեսությունը։

Նույն շարքից