Լրահոս Պատահարներ 

Ձնահյուսքի պատճառով երկկողմանի փակվել է Դիլիջանի թունել չհասած հատվածի երթեւեկությունը

analitik.am

Ձնահյուսքի պատճառով երկկողմանի փակվել է Մ-4, Երեւան-Սեւան ավտոճանապարհի Դիլիջանի թունել չհասած հատվածի (78-րդ կիլոմետրից) երթեւեկությունը։ Ձնահյուսքի բարձրությունը մոտ 2 մետր է, երկարությունը՝ 25մ։ Ճանապարհը սպասարկող կազմակերպության կողմից կատարվում են ձնամաքրման աշխատանքներ։

Վարորդներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ տվյալ ուղղությամբ երթեւեկելուց։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Բքի պատճառով Ջերմուկի խաչմերուկից դեպի Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

 

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

Նույն շարքից