Իրավական Քաղաքականություն 

Դուք տվել եք եզրակացություն մի բանի մասին,ինչից տեղեկություն չունեք. Տիգրան Աթանեսյանը՝ Մալյանի գործով փորձագետին

analitik.am

Մեկնարկել է Նարեկ Մալյանի գործով նիստը: Այս պահին հարցեր են ուղղվում փորձագետներին: Նարեկ Մալյանի գործով փորձագետ Անի Վարդանյանին փաստաբան Տիգրան Աթանեսյանը հարց տվեց՝ արդյոք փորձագետը համաձայն է նրա հետ, որ Նիկոլ Փաշինյանը հանձնեց Արցախը:

Դատավորը միանգամից հանեց հարցը, իսկ փորձագետը խուսափեց հարցին պատասխանելուց: Փաստաբանի հարցերին այդպես էլ չտալով հոդաբաշխ պատասխաններ՝ փաստաբանը հայտնեց դիրքորոշում, որ փորձագետը եզրակացություն է տվել մի բանի մասին, ինչից անգամ տեղեկություն չունի:

 

Նույն շարքից