Լրահոս Միջազգային 

ԵՄ ԱԳ նախարարները պայմանավորվել են Նավալնիի անունով անվանել մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների մեխանիզմը

analitik.am

ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարները Բրյուսելում կայացած հանդիպմանը պայմանավորվել են Ալեքսեյ Նավալնիի անունով անվանել մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների մեխանիզմը։

Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ Խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես նախարարներին առաջարկել եմ մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցների ռեժիմը անվանափոխել Նավալնիի անունով։

Նախարարները քաղաքական մակարդակով համաձայնության են եկել այս առաջարկի շուրջ՝ պատժամիջոցների ռեժիմը կկոչվի Նավալնիի անունով։ Մնում է տեխնիկական գործընթացը»,- ասաց նա։

Նույն շարքից