Միջազգային 

Քլինթոնն ու Օբաման կմասնակցեն Բայդենի նախընտրական քարոզարշավի դրամահավաքին

analitik.am

ԱՄՆ նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը և Բարաք Օբաման հինգշաբթի Նյու Յորքում ներկա կլինեն ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի վերընտրման քարոզարշավի համար դրամահավաքի միջոցառմանը:

Ըստ NBC-ի՝ 77-ամյա Բիլ Քլինթոնը և 62-ամյա Բարաք Օբաման կփորձեն քաղաքական ներդրում ունենալ իրենց իրավահաջորդի՝ 81-ամյա Ջո Բայդենի քարոզարշավում՝ Նյու Յորքում նախընտրական նվիրատվությունների հավաքագրման հազվագյուտ համատեղ հանդիպման ժամանակ:

Երեք դեմոկրատ նախագահների այս բացառիկ ու երկար սպասված հանդիպումը կապահովի ավելի քան 25 միլիոն դոլար: Հեռուստաալիքը նշել է, որ Բայդենի քարոզարշավի շտաբը գալիք դրամահավաքը գնահատում է որպես ԱՄՆ պատմության մեջ թերևս ամենահաջողը:

Նույն շարքից