Միջազգային 

Թեհրանը վճռական պատասխան կտա Իսրայելի հարվածին

analitik.am

Սիրիայում Իսլամական Հանրապետության դեսպան Հոսեյն Աքբարին հայտարարել է, որ Իսրայելը F-35 կործանիչներից վեց հրթիռ է արձակել Դամասկոսում Իրանի հյուպատոսության ուղղությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական  Tasnim գործակալությունը` մեջբերելով դեսպանի խոսքը, ով հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները կհանգեցնեն վճռական պատասխանի։

Աղբյուրի տեղկատվությամբ` Սիրայում ԻԻՀ դեսպանը տեղեկացրել է, որ անձամբ եղել է դեսպանատան շենքում, որն ավերածության է ենթարկվել, զոհվել են այնտեղ գտնվող դիվանագետներ։

Ավելի վաղ՝ սիրիական և իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ  Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Դամասկոսում գտնվող շինությանը, որի հետևանքով վնասվել է նաև  Իրանի դիվանագիտական առաքելության շենքը։

Նույն շարքից