Միջազգային 

ԱՄՆ-ը չի հավատում, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմ է սպասվում․ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ

analitik.am

ԱՄՆ-ը չի հավատում, որ Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև պատերազմ է սպասվում։

Այս մասին ընդգծել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը։

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Շատ բան է արվում մեր պաշտպանության և զսպման ներուժի ամրապնդման համար, սակայն մենք ոչ մեկին չենք ահազանգում այն մասին, որ պատերազմ է սպասվում»,-հայտարարել է նա լրագրողների համար առցանց ճեպազրույցի ժամանակ ՝ պատասխանելով ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի մասնակցությամբ ռազմական հակամարտության սպառնալիքի մասին հարցին:

«Ներկայումս մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն ամբողջությամբ ներդրված է Ուկրաինայի  հետ հակամարտությունում:

Եվ մենք այժմ չունենք որևէ ցուցիչ կամ նախազգուշացում, որ ՆԱՏՕ-ի տարածքում ռուսական պատերազմ է սպասվում»,- նշել է Պետդեպարտամենտի աշխատակիցը:

Նույն շարքից