Միջազգային 

ՆԱՏՕ-ն զորք չի ուղարկի Ուկրաինա. Ստոլտենբերգ

analitik.am

ՆԱՏՕ-ն մտադիր չէ զորք ուղարկել Ուկրաինա և հակամարտության մաս դառնալ։ Դրա մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում դաշինքի երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո անցկացված մամուլի ասուլիսում։

«ՆԱՏՕ-ն հակամարտության կողմ չէ և չի լինի։ ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինային վերջինիս  ինքնապաշտպանության համար: Մենք Ուկրաինա զորք ուղարկելու մտադրություն չունենք: Ուկրաինայից նման հարցում չի եղել»,- ասել է Ստոլտենբերգը: Նա հավելել է, որ Կիևը խնդրում է զենք մատակարարել։

Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Ուկրաինայի ինքնապաշտպանությունն օրինական է, և ՆԱՏՕ-ն իրավունք ունենք աջակցելու Կիևին:

Նույն շարքից