Միջազգային 

Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ բողոքի ցույց է սկսվել

analitik.am

Թբիլիսիի կենտրոնում՝ Վրաստանի խորհրդարանի դիմաց ավելի քան 100 մարդ բողոքի ցույց է անցկացնում իշխող «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության՝ օտարերկրյա գործակալների մասին օրենք ընդունելու կրկնակի որոշման դեմ: Դրա մասին դեպքի վայրից հայտնել է ТАСС-ի թղթակիցը։

Ցույցի կազմակերպիչները մտադիր են բողոքի ակցիան մշտական դարձնել: Հավաքը խաղաղ բնույթ ունի: Ոստիկանության ներկայացուցիչները վերահսկում են ցույցի անցկացման տարածքը։

Ռուսթավելի պողոտան, որտեղ ընթանում է բողոքի ցույցը, բաց է երթևեկության համար։

Վրաստանի իշխող կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն չորեքշաբթի հայտարարեց, որ օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը դարձյալ  ներկայացվել է խորհրդարան։ Մեկ տարի առաջ նմանատիպ նախաձեռնությունը հանգեցրել էր զանգվածային բողոքի ցույցերի:

Նույն շարքից