Միջազգային 

Արևմուտքը փորձում է Հարավային Կովկասը վերադարձնել իր պատմության վատագույն ժամանակաշրջաններին. Զախարովա

analitik.am

Արևմուտքը փորձում է Հարավային Կովկասում իրավիճակը վերադարձնել տարածաշրջանի պատմության ամենավատ ժամանակաշրջաններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանը գլոբալ առումով իրեն դրսևորեց որպես միջնորդ տարածաշրջանային խնդիրների բարձր արդյունավետությամբ լուծելու գործում՝ ի շահ տարածաշրջանի խաղաղության և ի շահ տարածաշրջանի բոլոր երկրների», - ասել է Զախարովան։

«Արևմուտքը, որը պարզապես խանդի զգացումից և իր անվերջ չարացածությունից ելնելով, ինչպես նաև հիմնվելով տարածաշրջան ներթափանցելու ձգտումների վրա, որտեղ կարող էր խաղաղություն հաստատվել, սկսեց խաթարել այդ միտումը՝ իրեն հռչակելով որպես նոր միջնորդ։ Խոսքը միջնորդության մասին չէ, խոսքը, առաջին հերթին, ապակայունացման փորձերի մասին է, երկրորդը՝ նա փորձում է իրավիճակը վերադարձնել տարածաշրջանի պատմության ամենավատ ժամանակաշրջաններին»,- ասել է նա։

Այս իրավիճակում Հայաստանի ղեկավարների գործողությունները մեկնաբանելով՝ Զախարովան հայտարարել է, որ յուրաքանչյուր ինքնիշխան պետություն իրավունք ունի իրականացնելու իր արտաքին և ներքին քաղաքականությունը։

Նույն շարքից