Միջազգային 

Փաշինյանն ու Պուտինը կկարողանան անձամբ քննարկել երկրների հարաբերություններում առկա խնդիրները. Պեսկով

analitik.am

Տեսանելի ապագայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կկարողանան անձամբ քննարկել երկու երկրների հարաբերությունների բոլոր հարցերը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք հուսով ենք, որ տեսանելի ապագայում հնարավորություն կլինի առաջնորդներին անձամբ քննարկել նման հարցեր, եթե դրանք լինեն օրակարգում», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նշենք, որ ԱԺ-ում այսօր իր ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը ոչ մի սխալ քայլ չի արել Ռուսաստանի հետ հարաբերություններում, մինչդեռ հակառակ դեպքերը, ցավոք սրտի, բազմաթիվ են։

Նույն շարքից