Գլխավոր Վերլուծական 

Եվրամայդանի «Աջ սեկտորը». Վոլինյան սպանդ. Մաս երկրորդ

analitik.am

Նախորդ հրապարակումում անրադարձել էինք «Աջ սեկտորի» էությանն ու սկզբնավորման աղբյուրներին: Փորձենք պարզել կազմակերպության դավանած գաղափարախոսությունն ու սկզբնավորման շարժառիթները:

1943 թ.-ին ուկրաինական ազգայնականները Վոլինում իրականացրեցին էթնիկ լեհ բնակչության մասսայական ջարդեր:Ուկրաինական ապստամբական բանակի հրամանատար Ռոման Շուխեւիչի հրահանգներում ասվում է.

«Բոլշեւիկների առաջխաղացման պայմաններում անհրաժեշտ է շտապ կարգով ձեռնամուխ լինել լեհերի լիկվիդացմանը, այրել լեհական բնակավայրերը… նման կերպ վարվել նաեւ գնչուների ու հրեաների հետ, չխնայել ու ոչնչացնել բոլորին»:

Ուկրաինական ազգայնականները դիմում էին անմարդկային միջոցների. Զոհերին գնդակահարում էին, կացնահարում, հանում աչքերը, թաղում էին մինչեւ ուսերն ու այնուհետեւ գլխատում, թրատում էին հղի կանանց ու կոտրտված ապակու կտորներ լցնում որովայնը:

Վոլինյան սպանդի ընթացքում բանդերովական դահիճների զոհ դարձան շուրջ 60.000 լեհեր:

Վոլինյան սպանդի ընթացքում ուկրաինական դահիճների վայրագություններին զոհ գնացին նաեւ հայեր, որոնք Կարպատներում բնակվում էին միջնադարից: Կուտի խառը բնակչություն ունեցող բնակավայրում բանդերովական դահիճները ոչնչացրեցին շուրջ 200 լեհերի ու հայերի:

Արցախի ազգային-ազատագրական պատերազմի սկզբից ադրբեջանական բանակի շարքերում հայտնվեցին ուկրաինական ազգայնականներն, որոնք հավատարիմ մնալով Ստեպան Բանդերայի պատվիրաններին, ատում էին Ռուսաստանին ու ռուսներին համակրող բոլոր երկրներին:

Ադրբեջանական ռազմաօդային ուժերի զգալի մասը համալրված էր ուկրաինական վարձկաններով: Միաժամանակ Ուկրաինան Ադրբեջանին ապահովեց ինքնաթիռներին անհրաժեշտ պահեստամասեր ու տեխնիկական միջոցներ, իսկ ուկրաինական հրահանգիչները Բաքվի մոտ գտնվող ռազմաբազայում ձեռնամուխ եղան ադրբեջանցի օդաչուների վերապատրաստմանը:Ուկրաինական օդաչուների մեծ մասը վնասազերծվեց Արցախի ինքնապաշտպանական բանակի հակաօդային պաշտպանության կողմից:

Այսօր, երբ արմատական գրոհայինները սպառնում են ներխուժել Ղրիմ ու ոչնչացնել ռուսներին, միանգամից հիշվում է ուկրաինական  վարձկանների անփառունակ վախճանը Ղարաբաղի լեռներում:

Պատերազմի ավարտից հետո ուկրաինական ազգայնականների պարագլուխներ Ստեպան Բանդերան ու Ստեցկոն տեղափոխվելով Եվրոպա՝ Արեւմուտքի հատուկ ծառայություններում ու քաղաքական էլիտայում կազմավորեցին հակախորհրդային ու հակառուսական լոբբիներ:

Միացյալ նահանգների հովանավորչությամբ գործող լրտեսական հատուկ ցանցի հիմնական գերագույն նպատակը ԽՍՀՄ փլուզումն էր:

Ականատեսների վկայությամբ, Բանդերան, համագործակցելով բրիտանական հետախուզության հետ, ԽՍՀՄ տարաժքում դիվերսիոն գործողությունների իրականացման նպատակով Մյունխենում ձեռնամուխ եղավ լրտեսների ու ահաբեկիչ-դիվերսանտների վերապատրաստմանը:

Ստեցկոյի շտաբ-կայանը նույնպես գտնվում էր Մյունխենում. 2005թ.-ին Յուշչենկոյի կողմից արդարադատության նախարար նշանակված ԱՄՆ նախկին քաղաքացի Ռոման Զվարիչը «ԲԻ-բի-սի» հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում պատմել է.

«Ուկրաինական ազգայնական կազմակերպության» առաջնորդ Յարոսլավ Ստեցկոյի մյունխենյան գրասենյակում աշխատում էի որպես նրա օգնական, ղեկավարում այն ժամանակներում հույժ գաղտնի միջազգային բաժինը, որը կարգավորում էր կապերը ԽՍՀՄ-ում գործող ընդհատակի հետ:

1946թ.-ին Ստեցկոյի նախաձեռնությամբ Մյունխենում կազմավորվում է «Ժողովուրդների հակաբոլշեւիկյան բլոկը», որում ընդգրկվում են նախկին ազգայնական նացիստները:Վերոհիշյալ բլոկի ակտիվ նախաձեռնությամբ 1967թ.-ին հիմնվում է Համաշխարհային հակակոմունիստական լիգան, որի շարքերում են հայտնվում հակակոմունիստներ, նեոնացիստներ ու ահաբեկիչներ աշխարհի տարբեր ծայրերից: Ստեցկոյի մահից հետո, 1986թ.-ին «Ուկրաինական ազգայնական կազմակերպության» ու «Ժողովուրդների հակաբոլշեւիկյան բլոկի» ղեկավար է ընտրվում վերջինիս այրին՝ Յարոսլավա Ստեցկոն:

1958թ.-ին ուկրաինական ազգայնական Լեւ Դոբրյանսկին ԱՄՆ-ում հիմնեց «Ստրկացված ժողովուրդների խորհուրդը».  Կազմակերպության անդամներից էր Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի ապագա կինը՝ Կատերինա Չումաչենկոն:

1959թ.-ին Դոբրյանսկու նախաձեռնությամբ ԱՄՆ-ում ընդունվեց «Ստրկացված ժողովուրդների մասին օրենքը» , որը հայտնի է նաեւ «Ռուսաստանի անդամահատման օրենք» անունով: Այն մինչեւ այժմ ուժի մեջ է ու նախատեսում է ԽՍՀՄ ու նրա իրավահաջոր Ռուսաստանի գերիշխանությունից ազատագրել Ռուսաստանի դաշնությունում ընդգրկված առասպելական «Կազակիան» «Իդիլ-Ուրալը» եւ մի շարք այլ առասպելաբանական տարածքներ:

1983թ.-ին Եվրախորհրդարանի դահլիճում գումարվեց Համաշխարհային հակակոմունիստական լիգայի կոնֆերանսը: Կոնֆերանսում Գերմանիան ներկայացնում էր Էս-Էսի ուկրաինական զորամիավորումների հետ կապերի պատասխանատու, «Նահտիգալ» գումարտակի կազմակերպիչ Թեոդոր Օբերլենդերը: ԱՄՆ-ը ներկայացնում էր ԿՀՎ-ի հիմնադիրներից հանդիսացող Ջոն Սինգլաուբը, իսկ «Ժողովուրդների հակաբոլշեւիկյան բլոկը» կոնֆերանսում ներկայացնում էին Յարոսլավ ու Յարոսլավա Ստեցկոներն, ինչպես նաեւ՝ Կատերինա Չումաչենկոն:

«Ուկրաինական ազգայնական կազմակերպության» ու «Ուկրաինական ապստամբական բանակի» ներկայացուցիչները պատերազմից հետո վերադառնալով ճամբարներից ու աքսորավայրերից, քողարկվելով ուսուցիչների, քահանաների ու ֆելդշերների համեստ քողով, վարում էին գաղտնի, բայց բավականին ակտիվ արմատական հակառուսական ու հակասովետական քայքայիչ պրոպագանդա:

Հակասովետական պրոպագանդա ծավալելով Արեւմտյան Ուկրաինայի կրթական համակարգում ու ունիթոր եկեղեցում, արեւմտամետ ազգայնականները սկսեցին կադրեր «արտահանել» հանրապետության կենտրոնական ու արեւլյան շրջաններ: ԽՍՀՄ փլուզման սկզբնական շրջանում ուկրաինական ազգայնականներին արդեն հաջողվել էր կազմավորել էլիտար ու սոցիալական կայուն բազա, որն ուներ ընդգծված հակառուսական ուղղվածություն:

1991թ.-ին Մյունխենից վերադարձած բանդերովական դահիճ Յարոսլավ Ստեցկոյի այրին ստացավ ուկրաինական պատվավոր քաղաքացիություն ու ակտիվորեն ձեռնամուխ եղավ «Ուկրաինական ազգայնական կազմակերպության» վերակազմավորմանը՝ առաջիկա ընտրություններին մասնակցելու համար:

1992թ.-ին գրանցվեց այսպես կոչված «Ուկրաինական ազգայնականների կոնգրես» կուսակցությունը, իսկ 1993թ.-ին հիմնված «Ստեպան Բանդերայի անվան եռաժանին» դարձավ «Կոնգրեսի» ուժային թեւը:1999թ.-ին «Եռաժանին» առանձնացավ որպես ինքնուրույն կազմակերպություն: Այն գլխավորեց ինքնակոչ գնդապետ Դմիտրի Յարոշը: Իրենց խորհրդանշից բացի, նրանք յուրացրեցին նաեւ «Բանդերովեց» թերթը:

Ահա, թե ինչպես է բնութագրում «Եռաժանին» Դմիտրի Յարոշը.«Եռաժանին» դա օրդենի տիպի նեղ ֆունկցիոնալ կազմակերպություն է, որ հետապնդում է երեք հիմանական խնդիր. Ուկրաինական ազգայնական գաղափարախոսության պրոպագանդան Ստեպան Բանդերայի ոգով, ուկրաինական երիտասարդության դաստիրակությունը հայրենասիրության ու ազգային արժանապատվության պաշտպանության ոգով, այսինքն, ուկրաինական ազգի պատվի պաշտպանությունը բոլոր հասանելի միջոցներով ու պայմաններում»:

Շարունակելի...

 

 

 

 

Նույն շարքից