Մամուլի տեսություն 

Հրազդանի քաղաքապետի ընտրությունները հնարավոր է նույնքան թեժ լինեն, որքան Աբովյանի ընտրություններն էին.«Հրապարակ»

analitik.am

«Դեկտեմբերի 6-ին Հրազդանում սպասվում են քաղաքապետի ընտրություններ: ՀՀԿ-ում չեն բացառում, որ դրանք նույնքան թեժ կլինեն, որքան Աբովյանի ընտրությունները: Առաջադրվողների մեջ է լինելու Հրազդանում «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ, արդեն իրենց շտաբը կարգուսարքի բերող, նախորդ անգամ պարտված, պատերազմի հերոս Սասուն Միքայելյանը, ինչպես նաև ՕԵԿ խոսնակ Արթուր Միսակյանը և, իհարկե, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը, ով, ըստ ՀՀԿ-ականների, նեղսրտած է հարազատ կուսակցությունից:

 

Բանն այն է, որ Կոտայքի մարզպետի պաշտոնում Կարապետ Գուլոյանի նշանակումը Դանիելյանի համար եղել է անակնկալ, քանզի դրանից օրեր առաջ Արամ Դանիելյանին վերին իշխանությունները կանչել-ասել են, որ Արամ Հարությունյանին տանում են Ջրային կոմիտե, իրեն նշանակում մարզպետ, ինչն էլ Արամ Դանիելյանի իդեա-ֆիքսն է եղել մշտապես՝ դառնալով պատճառ իր և նախկին մարզպետ Շահգալդյանի հարաբերությունների վատթարացման: «Արամը հիմա նեղսրտած մտածում է՝ դնի դեկտեմբերի 6-ին թեկնածությունը, թե չէ»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից