Սպորտ 

«Բորուսիա»-ն 17:0 հաշվով հաղթանակ տարավ. Մխիթարյանը մասնակցել է հանդիպմանը

analitik.am

Դորտմունդի «Բորուսիա»-ն նորանշանակ գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելի գլխավորությամբ շարունակում է նախապատրաստվել 2015/16թթ մրցաշրջանին:

«Բորուսիան» հուլիսի 4-ին ընկերական խաղ անցկացրեց տարբեր մարզաձեւերում աշխարհի և օլիմպիական չեմպիոն դարձած գերմանացի մարզիկներից կազմված թիմի հետ և առավելության հասավ ոչ ֆուտբոլային հաշվով:

Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում կայացած խաղում Թոմաս Տուխելի թիմը խփեց 17 անպատասխան գոլ:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր:

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, ով մասնակցել է առաջին խաղակեսին և 6-16-րդ րոպեների ընթացքում ձևակերպել հեթ-տրիկ:

94G_Mkhitaryan_bvbnachrichtenbild_regularasd

Նույն շարքից