Մամուլի տեսություն 

«Թալգրիկ» ընկերությունը սնանկության գործընթացում է գտնվում. «Ժողովուրդ»

analitik.am

«Արդեն մոտ մեկուկես տասնամյակ Հայաստանում գործող և հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող «Թալգրիկ» ընկերությունը, պարզվում է, սնանկության գործընթացում է գտնվում: Ընկերության տնօրեն Հովհաննես Հակոբյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասել է, որ իրենց սնանկացման հիմնական պատճառը «ՎՏԲ» բանկն է:

Ըստ Հակոբյանի՝ իրենց ընկերությունը նշված բանկից 10 տարի ժամկետով և ցածր տոկոսադրույ քով վարկ է վերցրել, սակայն մեկուկես տարի անց վարկի տոկոսադրույթները սկսել են կտրուկ բարձրանալ: «Պատկերացրեք, որ վարկի 6.5 տոկոսը բարձրացավ ու դարձավ 9.5, ապա՝ 14.5 տոկոս: Ավելի քան երկու անգամ բարձրացավ տոկոսը, որն էլ տնտեսվարող սուբյեկտի մոտ ֆինանսական մեծ դժվարություններ առաջացրեց: Ընդ որում, մենք ունեինք 7 մլն դոլարի վարկային պորտֆել, ու այդքան տոկոս բարձրացնելը լուրջ հարված էր, որին էլ չդիմացավ մեր ընկերությունը»,- պարզաբանել է «Թալգրիգի» տնօրենը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից