Ռազմական 

Կիեւը նոր զորամիավորումներ է կենտրոնացնում Դոնբասի ռազմաճակատում

analitik.am

Նախօրեին Ուկրաինական իշխանությունները հայտարարել էին Դոնբասի ռազմաճակատի շփման գծի երկյանքով նոր պահեստային զորամիավորման կազմավորելու մասին:

Այս մասին հայտնել է Պյոտր Պորոշենկոյի խորհրդական Անդրեյ Լիսենկոն, նշելով, որ անհրաժեշտ է ստեղծել արագ տեղաշարժվող պահեստային զորամիավորում, հարկ եղած դեպքում այն առաջնագիծ տեղաշարժելու համար:

Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, Դոնեցկի աշխարհազորայինների հետախուզության տվյալներով ուկրաինական ուժայինները արդեն տեղաշարժել եմ ռազմատեխնիկան:

Միաժամանակ ուկրաինական ուժայինները հրետակոծել են Դոնեցկի Գորլովկա բնակավայրն, ինչի հետեւանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 2 խաղաղ բնակիչ:
Իրավիճակը շարունակում է լարված մնալ նաեւ Լուգանսկի շրջանում:

Նույն շարքից