Պատահարներ 

Կրակոցներ մայրաքաղաքի Ուլնեցու փողոցում. կան սպանվածներ

analitik.am

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Կարապետ Ուլնեցու 30 շենքի բակում: Այս մասին տեղեկացրել են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ըստ նախնական տեղեկությունների, անհայտ անձը հրազենից կրակոցներ է արձակել ամուսինների վրա: Նրանք հենց տեղում մահացել են: Տղամարդը մոտ 60 տարեկան է:

Այս պահին դեպքի վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը, մանրամասները ոստիկանությունը կկարողանա հայտնել ավել ուշ:

Նույն շարքից