Գյուղատնտեսություն Տնտեսություն 

Մի շարք համայնքների հողատարածքներում ակտիվացել է կրծողների տարածումն ու զարգացումը. Գյուղնախ

analitik.am

Հայաստանի գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից  հանրապետության մարզերում իրականացված աշնանային մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ մի շարք համայնքների հողատարածքներում ակտիվացել է կրծողների տարածումն ու զարգացումը, եւ անհրաժեշտ պայքարի միջոցառումներ չիրականացնելու դեպքում  ձմռան ամիսներին կարող են լրջորեն վնասվել պտղատու եւ խաղողի այգիները, ինչպես նաեւ աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքերը:

Հնարավոր վնասները կանխելու եւ գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով Գյուղատնտեսության նախարարությունը իրականացնում է կրծողների դեմ լայնածավալ պայքարի միջոցառումների ծրագիր: Բոլոր այն հողօգտագործողներին, որոնց հողատարածքներում արձանագրվել է միջին եւ բարձր վարակվածություն, անհատույց կտրամադրվի անհրաժեշտ քանակության «Ռոդիֆակում» տեսակի թունաքիմիկատ եւ օգտագործման վերաբերյալ համապատասխան խորհրդատվական թերթիկներ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է հողօգտագործողներին մասնագետների խորհուրդներին ու ցուցումներին, սեղմ ժամկետում ավարտել պայքարի աշխատանքները`  խստորեն պահպանելով անվտանգությանը ներկայացվող պահանջները:

 Լրացուցիչ հարցերի դեպքում  հողօգտագործողները կարող են դիմել  գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների մասնագետներին:

Անհրաժեշտության դեպքում ծրագիրը կշարունակվի նաեւ 2016 թվականին գարնանային պայքարի միջոցառումների կազմակերպման համար:

Նույն շարքից