Հասարակություն Մշակույթ 

Բիլ Քլինթոնը փորձել է գայթակղել Ժակլին Քենեդիին

analitik.am

ԱՄՆ-ում շուտով կհրատարակվի Դերվին Պորտերի և Դենֆորտ Փրինսի հեղինակած Bill & Hillary: So This Is That Thing Called Love (Բիլ և Հիլարի. Ահա թե ինչ է նշանակում սերը) գիրքը՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի և նրա կնոջ Հիլարի Քլինթոնի հարաբերությունների մասին, հայտնում է Spletnik.ru-ն:

Սիրավեպը լույս է սփռում Միացյալ Նահանգների նախկին նախագահի և նրա կնոջ հարաբերությունների տհաճ մանրամասների վրա: Իրենց գրքում Պորտերն ու Փրինսը պատմում են, որ Բիլ Քլինթոնը փորձել է գայթակղել Ջոն Քենեդիի կնոջը՝ Ժակլին Քենեդիին: Թեև Ժակլին Քենեդին Բիլ Քլինթոնից մեծ է եղել 17 տարով, սակայն տարիքային տարբերությունը խոչընդոտ չի հանդիսացել սիրառատ Քլինթոնի համար: Նա փորձելէ հրապուրել Քենեդիին հենց վերջինիս Նյու Յորքում գտնվող բնակարանում և ամեն կերպ չի ցանկացել բացասական պատասխան ընդունել:

«Ես ստիպված էի գրեթե կռվել նրա հետ: Իհարկե իմ ինքնասիրությունը շոյվեց, որ այդ տարիքում ես գրավել էի նրան: Սակայն Բիլը չեր հասկանում ոչ պատասխանը: Այդիսկ պատճառով այդ միջադեպից հետո ես փորձում էի նրա հետ միայնակ չմնալ», - խոստովանել է Ժակլինը իր մտերիմ ընկերուհուն՝ Քեթրին Գրեհեմին:

Գրքում տեղ է գտել նաև այն դեպքը, երբ Հիլարին խնդրել է ամուսնուն ՄԻԱՎ-ի թեստ հանձնել, քանի որ հստակ գիտեր, որ ամուսինը այլ կանանց հետ ևս սիրավեպեր է ունեցել: Սակայն, բարեբախտաբար, թեստի պատասխանը բացասական էր եղել:

Նույն շարքից