Ռազմական 

Պենտագոնը Իրաքում ԻՊ ահաբեկիչների դեմ պայքարում կներգրավի հատուկջոկատայիններին

analitik.am

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել է հատուկ ջոկատի Իրաք ուղարկելու մասին` Սիրիայի տարածքում ԴԱԻՇ խմբավորման գրոհայինների դեմ օպերացիայի համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:

«Ամերիկյան հատուկ ջոկատն իր հետ է տանում հնարավորությունների հավաքածու, որոնք կբազմապատկեն ռազմական ստորաբաժանումների ուժերը»,- ասել է Քարթերը:

Պենտագոնի ղեկավարի խոսքերով` իր ստորաբաժանման խնդիրները կլինեն ռեյդերի անցկացումը, գերիներին ազատ արձակելու օպերացիաները և ԴԱՒՇ-ի առաջնորդներին որսալը:

«Մենք պատրաստ ենք ընդլայնել մեր գործողություններն այնտեղ, որտեղ կարող ենք օգտագործել այդ հնարավորությունները»,- ասել է նա:

Նույն շարքից