ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը մարտի 21-ին ընդունել է «Արարատի ստորոտին» մեդիաֆորումի մասնակիցներին:
Հանդիպման ընթացքում բանակի հրամանատարն անդրադարձել է Արցախի բանակի ստեղծման պատմությանը, շփման գոտում տեղ գտած վերջին զարգացումներին եւ բանակի ձեռնարկած գործողություններին:
Այնուհետեւ Մովսես Հակոբյանը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին առաջնագծում տիրող իրադրությանը, հրադադարի դեպքերի խախտման հաճախականությունը, բանակի սպառազինությանն ու խաղաղապահների տեղակայման անհրաժեշտությանը: