Ռազմական 

ԼՂՀ ՊԲ հրամանատարը մեդիաֆորումի մասնակիցներին ներկայացրել է իրավիճակը շփման գծում

analitik.am

ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը մարտի 21-ին ընդունել է «Արարատի ստորոտին» մեդիաֆորումի մասնակիցներին:

Հանդիպման ընթացքում բանակի հրամանատարն անդրադարձել է Արցախի բանակի ստեղծման պատմությանը,  շփման գոտում տեղ գտած վերջին զարգացումներին եւ բանակի ձեռնարկած գործողություններին:

Այնուհետեւ Մովսես Հակոբյանը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին առաջնագծում տիրող իրադրությանը, հրադադարի դեպքերի խախտման հաճախականությունը, բանակի սպառազինությանն ու խաղաղապահների տեղակայման անհրաժեշտությանը:

Նույն շարքից