Եմենի բանակի՝ երկրի հյուսիս-արևելքում տեղակայված զորամասին հրթիռային հարված է հասցվել, ինչի հետևանքով զոհվել է 24, վիրավորվել 20 զինծառայող: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ենթադրվում է, որ հրթիռը բալիստիկ է եղել: Անսար Ալլահ շարժումը հրթիռային հարվածի համար պատասխանատվություն չի վերցրել:
 
             
             
             
             
            