Սաուդյան Արաբիայի զինված ուժերում ստեղծվել է առաջին ամբողջական ռազմական ստորաբաժանումը, որտեղ կարող են ծառայել կանայք։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Arab News թերթին։
Պարբերականի տեղեկություններով՝ Սաուդյան Արաբիայի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ Ֆայադ ալ-Ռուվայլին առաջին անգամ բանակում ստեղծել է կանանց համար նախատեսված ռազմական ստորաբաժանում։