Սիրիայում, վերջին երկու օրերի ընթացքում, Ռուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են մոտ 50 ահաբեկիչների՝ պատասխանելով Խայաթ Թախրիր աշ-Շամ խմբավորման գրոհներին։ Այս մասին հայտնում է Լենտան։
Բախման արդյունքում զոհվել է նաև 12, վիրավորվել 24 սիրիացի զինվորական:
Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգում հունվարի 9-ին հրադադարի ռեժիմ է մտցվել: Այս որոշումը կայացրել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ համատեղ հանդիպման ընթացքում:
 
             
             
             
             
             
             
             
             
            