Ռազմական 

Ռուսաստանը Լաոսին տանկերի և զրահատեխնիկայի խմբաքանակ է հանձնել

analitik.am

Ռուսաստանը Լաոսին է հանձնել տանկերի և զրահատեխնիկայի խմբաքանակ, ինչպես նաև կատարելագործել օդանավակայանը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։

Նշվում է, որ ՌԴ Պաշտպանության նախարարության պատվիրակությունը մասնակցել է Լաոսի ժողովրդական բանակի կազմավորման 71-ամյակին նվիրված տոնակատարություններին:

«Արարողության շրջանակներում, որպես ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու մաս, լաոսական կողմին հանձնվել է ռուսական ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակը՝ T-72 տանկեր և БРДМ-2М զրահատեխնիկա, ինչպես նաև ռուս մասնագետների կողմից արդիականացված Թխոնգխայխին օդանավակայանը, որը տեղակայված է Սիանգ Խուանգ նահանգում»,-ասված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ:

Նույն շարքից