Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ստորագրած համաձայնագրով ուկրաինական զինված ուժերի թվակազմը կհասցվի 250 հազարի:
Այդ մասին հայտնել են Գերագույն Ռադայի մամուլի ծառայությունից, նշելով, որ նախատեսվում է ստեղծել ռազմական հատուկ խմբավորումներ, որոնք ի վիճակի կլինեն կանխել յուրաքանչյու ագրեսիա ու լայնամաշտաբ ռազմական գործողություններ ծավալել:
Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ 2015թ.-ին Ուկրաինայում իրականացված զորակոչի արդյունքում զորակոչվել է 150 հազար զինծառայող: