Պատահարներ 

Թուրքիայում վթարվել է հայաստանցիների տեղափոխող ավտոբուսը. ԱԳՆ

analitik.am

Ստամբուլից Երեւան ՀՀ քաղաքացիներ տեղափոխող «Ռիչ Տուր» ընկերության ավտոբուսը դեկտեմբերի 23-ին, առավոտյան ժամը 03:20-ին, վթարի է ենթարկվել՝ զուգահեռ ընթացող ավտոմեքենայի անզգույշ մանեւրի պատճառով:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեպքը տեղի է ունեցել Ստամբուլից արեւելք՝ Բոլու քաղաքի մոտակայքում:

Համաձայն Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից ստացված տեղեկատվության՝ զոհեր չկան, երեք հոգի ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ:

Ուղեւորներն անվտանգ տեղափոխվել են Ստամբուլ: Ըստ «Ռիչ Տուր» ընկերության ներկայացուցիչ Նարեկ Մամուլյանի՝ մինչեւ այսօր երեկո ավտոբուսը կվերականգնվի, եւ բոլոր ուղեւորները կտեղափոխվեն Հայաստան:

Նույն շարքից