‹‹Մենք պետք է հանդուրժողականություն դրսևորենք ››.Վալերի Օսիպյան

‹‹Մենք պետք է հանդուրժողականություն դրսևորենք ››.Վալերի Օսիպյան

Analitik.am-ը  զրուցել է  ‹‹ԱՍ››  մրցանակաբաշխության շրջանակներում   «Տարվա ամենահամբերատար պաշտոնյա»  հատուկ մրցանակին արժանացած Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ:

-Պարո՛ն Օսիպյան, ինչպե՞ս եք կարողանում այդքան պատասխանատու պաշտոն զբաղեցնել և միաժամանակ լինել այնքան համբերատար, որ նույնիսկ հանրությունն է նկատում այդ փաստը:

-Մենք միշտ մեր քաղաքացիներին ասում ենք՝ մենք ձեզանից մեկն ենք: Ոստիկանության աշխատակիցը ժողովրդի մի մասիկն է: Մենք մեր ժողովրդի նկատմամբ լավ վերաբերմունք ենք ցուցաբերում՝ անկախ նրանից՝  նա կլինի ակտիվիստ, քաղաքական գործիչ, թե պաշտոնյա…  Մենք բոլորս  էլ հայ ենք: Մենք՝ իրավապահներս,  պետք է հանդուրժողականություն դրսևորենք: Մեր գործառույթներից մեկն այն է, որ մենք պարտավոր ենք պահպանել հասարակական կարգը  և  լինել համբերատար:

-Գաղտնիք չէ, որ բոլոր իրավապահները չէ, որ համբերատար են ու հանդուրժող, ի՞նչ խորհուրդ կտաք նրանց: Ո՞րն է համբերատար լինելու գաղտնիքը:

-Մենք պետք է հանդուրժող ու համբերատար լինենք: Այո՛, մեր համակարգում կան իրավապահներ, ովքեր և՛ կրթվելու, և՛ թրծվելու կարիք ունեն: Բայց մենք ջանում ենք անել այնպես, որ կարողանանք հնարավորինս արագ լրացնել այդ բացերը:

Հարցազրույցը   վարեց   Հասմիկ   Բալեյանը