Միջազգային Քաղաքականություն 

Վաշինգտոնն ու Էր-Ռիադը քննարկում են Սիրիայում ցամաքային գործողության հնարավորություն

analitik.am

ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան քննարկում են Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ ցամաքային գործողության հնարավորությունը՝ հայտնել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։

Սաուդյան Արաբիան հինգշաթբի պատրաստակամություն էր հայտնել իր զորքերն ուղարկելու Սիրիա՝ մասնակցելու ցամաքային գործողությանը՝ պայմանով, եթե դրան համաձայնություն տա ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հրամանատարությունը։ Ավելի վաղ Guardian-ը՝ հղում անելով թագավորության աղբյուրներին, հայտնել էր, որ Էր-Ռիադը կարող է զորքեր ուղարկել Սիրիա՝ Թուրքիայի հետ համակարգմամբ։

«Մենք պետք է ավելին իմանանք այդ առաջարկի մասին… Մենք քննարկում ենք սաուդցիների հետ՝ ինչպիսին են պարամետրերն ու նրանց մտադրությունները»,- ասել է Կիրբին ճեպազրույցի ժամանակ։

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ը միշտ ողջունել է ԴԱԻՇ-ի դեմ պայքարում այլ երկրների ավելի ծանրակշիռ ներդրումները։ Սակայն նախկինում խոսք չի եղել Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ցամաքային գործողության մասին։

Նույն շարքից