Գերմանական լրատվամիջոցը քացու տակ է տվել Ալիևին ու Էրդողանին

Գերմանական լրատվամիջոցը քացու տակ է տվել Ալիևին ու Էրդողանին

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Տարածում ենք, հատկապես` գերմանախոս տարածքներում

Գերմանական լրատվամիջոցը մեղմ ասած քացու տակ է տվել Ալիևին ու Էրդողանին

Vanine Yeghiazaryan ջան, ապրես, շատ գրագետ թարգմանություն է

Շաբաթվա դեմքը. բռնապետ Ալիև` Էրդողանի ռազմատենչ նմանակը

հեղ.` Վոլֆրամ Վայմեր

Ադրբեջանի բռնապետ Ալիևը պատերազմ է սանձազերծում ընդդեմ քրիստոնյա Հայաստանի: Թուրքիայի հետ միասին նրանք աքցանի մեջ են առնում իրենցից փոքր Հայաստանին: Էրդողանը ցնծում է:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նորաձև բռնապետ է` կոստյումով նավթային շեյխի, կոռումպացված մաֆիայի պարագլուխի և շլացուցիչ խրախճանքներ հյուրընկալողի մի խառնուրդ: Կասպից ծովից հորդացող նավթային հանքերի շնորհիվ նա կովկասյան մի փոքր երկրից յուրատեսակ Դուբայ է ստեղել: Ցուցամոլ ղեկավարը իրեն թույլ է տալիս տպավորիչ շենքեր կառուցել, տպավորիչ տոնակատարություններ կազմակերպել և միաժամանակ կողքից տպավորիչ գումար դիզել: Լինի դա Եվրատեսիլ մրցույթը, Եվրոպական խաղերը կամ Ֆորմուլա 1-ի մրցաշարը, ոչ մի բեմահարթակ բավարար չէ այս մարդու համար, ով իր գլամուռ կնոջ և երեք երեխաների հետ նավթային պետությունը որպես ստվերային կազինո է կառավարում` դուբինկաներով և փայլփլուն երևակայական աշխարհներով:
……..
Հայաստանը Ալիևի համար այս պահին շատ հարմար արտաքին թշնամի էր, քանի որ նա վերջերս իր իսկ երկրում հանդիպում էր դիմադրության: Նավթի գների կտրուկ անկումից նրա իշխանության կոռումպացված կառույցը սկսել էր երերալ: Եթե մինչ այդ Ալիևը կարողանում էր ներքին խնդիրները նավթային փողերով լուծել, ապա այժմ երկիրը կանգնել էր փոթորկի առաջ: Ալիևը մի կողմից վախենում էր հեղաշրջումից, մյուս կողմից` արագ տարածվող իսլամիստներից, որոնք խորշում են ալիևյան հանցախմբի բարոյազուրկ ու ծախսատար քաղաքականությունից:

Ներքին լարվածությունը Ալիևը փորձեց Հայաստանի դեմ պատերազմով լուծել` խախտելով 1994 թվին ստորագրված հրադադարի պայմանագիրը: Հատկապես իրենից դժգոհ իսլամիստների համար քրիստոնյա Հայաստանը հրաշալի քավության նոխազ կարող էր ծառայել: Հայաստանը էականորեն ավելի փոքր է ու ավելի աղքատ, քան` Ադրբեջանը. հատկապես ռազմական բյուջեի առումով Ադրբեջանը դրամատիկորեն գերազանցում է իր հարևանին: Ինչպես Ֆրանկֆուրտե Ալգեմայնե Ցայթունգն է վերլուծում, սեփական թերահավատ ու դժգոհ ժողովրդին «ռեպրեսիվ ու կլանային տնտեսությամբ ռեժիմի շուրջ համախմբելու» նպատակով Ալիևը վերգտավ իր մուսուլման արմատներն ու դարձավ իսլամական էքսպանսիայի դրոշակակիրը:

Այս ռազմավարությանը ծանոթ է Ռեջեփ Էրդողանը Թուրքիայում: Երկու տիրակալներն էլ հետևաբար հենց պատերազմի սկզբից միավորվեցին ու զինակից եղբայրներ դարձան: Փոքրիկ Հայաստանը, որն իր տարածքով համապատասխանում է Բրանդենբուրգ նահանգի չափերին, երկու ագրեսիվ հարևանների աքցանում հայտնվեց: Հայերն առանց այդ էլ ուղիղ 100 տարի առաջ թուրքերի կողմից իրագործված ցեղասպանությունից ծանր տրավմա էին տարել:

Կից նյութն՝ այստեղ