Ֆեյսբուք 

Ադրբեջանն ավելի է լկտիանում

analitik.am

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո խոսնակ Հիքմեթ Հաջիևը մեկնաբանել է հայկական ԶԼՄ-ներում տարածված ՀՀ արտգործնախարար Է.Նալբանդյանի Փարիզում արած այն հայտարարությունը,ըստ որի Ֆրանսիյաի հետ արդեն ձեռք է բերվել համաձայնություն հատուկ սարքերի մատակարարման վերաբերյալ,որոնք արձանագրում են,թե հակամարտող կողմերից որ մեկն է խախտում զինադադարը...Հ.Հաջիևը հայտարարել է,որ միայն հայկական "օկուպացիոն" ուժերի Ադրբեջանի տարածքից դուրս բերելուց հետո նոր կարելի է խոսել զինադադարի խախտմնա քննության և այսդիսի սարքերի տեղադրման մասին...Այսինքն,Ադրբեջանը պաշտոնապես հաստատում է,որ ինքը եղել է,կա և այսուհետ ևս կշարունակի խախտել զինադադարը,եթե Հայաստանը,Արցախը և միջնորդները չկատարեն իր երազանքը՝չնվիրեն Արցախը և ազատագրված տարածքներն իրեն...Այսինքն,Ադրբեջանը մտադրություն չունի դիվանագիտական միջոցով լուծել ԼՂ հակամարտությունը...
Մայիսի 16-ին Վիեննայում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը միջնորդների մասնակցությամբ,որին ներկա կլինեն ոչ միայն Մինսկի խմբի երկրները համանախագահների մակարդակով,այլև՝ արտգործնախարարների...Այս հանդիպումն,ըստ իս,կլինի վերջին հնարավորությունը,որ Արցախի կարգավորման բանակցությունները վերադարձվեն դիվանագիտական դաշտ...Եթե Ադրբեջանի կողմից բանակցությունների ընթացքում դրսևորվող մաքսիմալիստական և շանտաժային մեթոդներին համանախագահները չտան համապատասխան գնահատական,ինչպես նաև չզգուշացնեն հակամարտող կողմերին,որ զինադադարի խախտման դեպքում այսուհետ հասցեական մեղադրանքներով հանդես կգան,ապա բանակցություններ վարելը Բաքվի հետ ապարդյուն է...Ապրիլյան կարճատև պատերազմը ևս մեկ անգամ ցույց տվեց,որ միջնորդների համար չկա արդարություն,այլ կան շահեր,որոնք շատ դեպքերում չեն համընկնում ՀՀ-ի շահերի հետ...Արդյունքում ունենք այն՝ինչ կա...Ավելի սանձարձակ Ադրբեջան լկտի նախապայմաններով...
Եթե ՀՀ նախագահի կողմից ավելի վաղ բանակցությունները շարունակելու առաջադրված նախապայմանները չկատարվեն,ապա բանակցելը Բաքվի հետ՝Մինսկի խմբի համանախագահների "պատիվը" պաշտպանելու համար՝ինքնախաբեություն է,որը մեզ համար կարող է ունենալ ծայրահեղ ծանր հետևանքներ...ՀՀ-ն և Արցախը պետք է զինվեն և շատ կոշտ արձագանքեն Բաքվին...Ժամանակը շատ քիչ է,բայց դեռ կա...
Հ.Գ.Երբ են մեր պաշտոնյաները և օլիգարխները հասկանալու,որ իրենց դղյակները, հարստությունը և տանկի արժեք ունեցող մեքենաները մեկ վայրկյանում կարող են կհայտնվել թշնամու ձեռքում,եթե ՀՀ-ի և Արցախի բանակները չունենան ժամանակակից զինտեխնիկա...Հուսով եմ նաև,որ պաշտոնական Երևանը հասկացավ,որ չկան մշտական բարեկամներ,այլ կան մշտական շահեր...Վերջին ժամանակաշրջանում մեր մշտական "բարեկամի" շահը՝զենք վաճառելը մեր թշնամում, մեր շահերի հետ չհամընկավ ու մեզ համար շատ ծանր հետևանքներ ունեցավ...
Հետևություն՝Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր...Անհրաժեշտ է շատ կարճ ժամանակահատվածում դառնալ ուժեղ և բոլորին պարտադրել հարգել մեզ...

Նույն շարքից